ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Փորձագետները չեն բացառում Ադբեջանի կողմից հարձակման նոր փորձը

Փորձագետները չեն բացառում Ադբեջանի կողմից հարձակման նոր փորձը
04.05.2016 | 01:46

«Ընդհանուր առմամբ չկա ոչինչ և ոչ ոք, որ թույլ չտա Ադրբեջանին ձեռնարկել ռազմական նոր գործողության փորձ: Զսպող ոչինչ չկա: Ավելին, Ադրբեջանի հարձակումն արդեն ավելի շատ երբ-ի հարց է, քան եթե-ի, քանի որ Ադրբեջանը վերջին հարձակումը հաղթանակ է գնահատում: 21 տարում առաջին անգամ Ադրբեջանը կարողացել է գոնե ժամանակավորապես գրավել և պահել տարածք»,- «Ազատության» հետ զրույցում ասել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր Ռիչարդ Կիրակոսյանը: Փորձագետի կարծիքով, նոր հարձակումը չի լինի նույն ուժգնությամբ, ինչ ապրիլի 2-ին էր. «Ադրբեջանական ուժերն այնքան պատրաստված չեն, և դեռ բավարար վերազինված չեն, որ սկսեն այդպիսի լուրջ հարձակում: Այդուհանդերձ, մենք պետք է սպասենք հարձակում շփման գծի հյուսիսային և հարավային հատվածներում՝ առավելապես կենտրոնացած վնասներ պատճառելու և, ցավոք սրտի, խաղաղ բնակչությանը թիրախավորելու, բայց պակաս ինտենսիվ և պակաս կոորդինացված, քան ապրիլի 2-ին»:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով, ադրբեջանական նոր ավելի լայնածավալ հարձակումը կարելի է զսպել միայն Հայաստանում փոփոխություններ իրականացնելով ու իրավիճակին առավել համարժեք պատասխանելով. «Ադրբեջանցիք վերջնագրերով են խոսում, սպասում են միայն մեկ բանի՝ դու կսկսե՞ս ինչ-որ զիջումների գնալ, թե՞ ոչ: ՈՒ քանի որ մենք չենք գնա զիջումների, պարզ է, որ իրենք նորից կհարձակվեն: Զսպիչ մեխանիզմը միայն մեկն է. եթե մենք այս սխալներից եզրակացություն անենք, եթե մենք ներսում սկսենք արագ փոփոխություններ, որ իրենք զգան այդ փոփոխությունները»:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավարի խոսքով՝ Հայաստանը պետք է նախաձեռնող դառնա ռազմական և միջազգային հարթակներում գործողությունների առումով: «Եթե նախաձեռնությամբ հանդես չես գալիս, անընդհատ միայն պատասխանում ես, աշխարհում դու չես կարող ձեռք բերել, ես կասեի այսպես՝ աշխարհի համար բացահայտել ճշմարտությունը: Անընդհատ մենք [գնում ենք] երևույթների հետևից: Հենց դրա պատճառով է, որ պաշտոնական մակարդակով արձագանքները այդ քառօրյա պատերազմի մեզ համար շատ անբարենպաստ էին»:

Դիտվել է՝ 2007

Մեկնաբանություններ